Վրացական միանգամից մի քանի լրատվամիջոցներ հայտնել են երկրի օրենսդիր մարմնում տեղի ունեցած սկանդալների մասին:
Նախ վիճել են խոսնակ Դավիդ Բաքրաձեն ու նրա տեղակալ Գեորգի Ծերեթելին, որին դուր չի եկել, իր վերադասի նկատողությունը բարձր խոսելու մասին: Ընդ որում, Բաքրաձեն շեշտել է, որ Ծերեթելին առաջին անգամ չէ, որ անվայել պահվածք է դրսևորում:
Հաջորդ սկանդալը կապված է խորհրդարանականների համակարգիչների հետ: Տեղեկություն է տարածվել, որ պատգամավորների անձնական համակարգիչները վերահսկվում են և վերցվել են մեկ ընդհանուր սերվերի վրա: Այս քայլի նպատակը նրանց էլեկտրոնային գրագրությունը վերահսկելն է, սակայն խորհրդարանի աշխատակազմում այս տեղեկությունը հերքել են: