MLS-ի ղեկավար Դոն Հարբերը շատ է ցանկանում, որ «Չելսի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը կարիերան շարունակի հենց ԱՄՆ-ում:
Այս մրցաշրջանի ավարտից հետո ավարտվում է Լեմպարդի գործող պայմանագրի ժամկետը, ու մի շարք լուրեր են արդեն հայտնվում նրա՝ այս կամ այն ակումբ տեղափոխվելու վերաբերյալ:
«Ֆրենկ Լեմպարդը հիանալի խաղացող է, ով մեծ փորձ ունի: Եթե նա որոշի կարիերան շարունակել ԱՄՆ-ում, ապա ցանկացած ակումբ նրան գրկաբաց կընդունի:
Հավանական է, որ Ֆրենկը կհայտնվի «Աստղային խաղացող» դասակարգում, ինչը թույլ կտա ակումբների սեփականատերերին անձամբ որոշել՝ պայմանագիր կնքել նրա հետ, թե ոչ»,- ասել է Հարբերը:








































