«Շախտյոր»-ը նախատեսում էր ընկերական հանդիպում անցկացնել թուրքական «Տրաբզոնսպոր»-ի հետ:
Խաղն անցկացվելու էր հոկտեմբերի 13-ին՝ շաբաթ օրը, սակայն տեղեկություն է հաղորդվում, որ հանդիպումը չի կայանալու: Պատճառը Միրչա Լուչեսկուն է, ով այժմ Մյունխենում է, քանի որ նրա կինը ձեռքի կոտրվածքի վիրահատության է ենթարկվել:
Հնարավոր է, որ թիմը ստուգողական հանդիպում անցկացնի Դոնեցկում: Այժմ համապատասխան հակառակորդ է որոնվում:








































