Պաբլո Պիկասոյի «Տղամարդը և ծաղկեփնջով կինը» կտավը Լոնդոնում չորեքշաբթի օրը տեղի ունեցած Frieze Masters աճուրդում վաճառվել է 8,5 մլն դոլարով, հայտնում է Bloomberg գործակալությունը:
Frieze Masters ամենամյա աճուրդում վաճառքի հանված արվեստի գործերի ընդհանուր արժեքն այս տարի գերազանցել է 1,5 մլրդ դոլարը, ինչը բացարձակ ռեկորդ է:
«Տղամարդը և ծաղկեփնջով կինը» կտավը ստեղծվել է 1970-ին, առաջին անգամ ցուցադրվել է 1973-ին, իսկ չորեքշաբթի այն ձեռք է բերել ամերիկացի անհայտ մի հավաքորդ:









































