Նույնիսկ 63 տարեկանում դերասանը չի դադարում հետաքրքրվել գեղեցիկ կանանցով: Սիրախաղի վերջին փորձը Ռիչարդ Գիրի համար շատ վատ ավարտ է ունեցել, հայտնում է tata.ru-ն:
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Գիրը որոշել է ռեստորանում սիրատածել մի գեցեցկուհու: Կնոջ ամուսինը եղել է նրա կողքին:
Ականատեսների վկայությամբ` Գիրը ճաշելիս է եղել Նյու Յորքի ռեստորաններից մեկում: Ամբողջ երեկո նա աչքը չի կտրել կնոջից, հետո մոտեցել է, որ ինչ-որ բան շշնջա ականջին:
Կնոջ ամուսինը կատաղել է դերասանի արարքից: Նա Գիրին հայհոյել է և նույնիսկ բռունցքներով նետվել նրա վրա:
Դեպքից հետո դերասանը ստիպված է եղել լքել ռեստորանը:











































