Մոլդովային հակացուցված է միանալ որևէ միության՝ բացի ԵՄ-ից: Այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի նախագահ Մարիան Լուպուն:
«Եվրամիության կազմի մեջ մտնելը մեր ռազմավարական նպատակն է, որին հասնելու համար դեռ շատ պետք է աշխատել: Սակայն քանի դեռ Մոլդովան մնում է որպես երկիր-թեկնածու կամ ուզում է դառնալ ԵՄ լիիրավ անդամ, մեզ հակացուցված է միանալ որևէ այլ միության»,- ասել է Լուպուն:
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ եվրոպական ինտեգրումը չի նշանակում արևելյան գործընկերների հետ հարաբերությունների վատթարացում:
Վերջին հարցումների համաձայն` եվրոպական ինտեգրման գաղափարը գնալով քիչ հայտնի է դառնում Մոլդովայում: Մեծանում է նրանց թիվը, ովքեր կողմնակից են , որ Մոլդովան միանա Մաքսային միությանը: Հարցման մասնակիցների 75%-ի կարծիքով` երկիրը զարգանում է սխալ ուղղությամբ:



































