Ներկերի արտադրության ամերիկյան խոշորագույն PPG Industries ընկերությունը հայտարարել է 2012թ. թողարկված մեքենաների ամենահայտնի գույները:
2012թ. թողարկված մեքենաների ամենահայտնի գույնը եղել է սպիտակը: Եվրոպայում սպիտակ մեքենաները գնել են 23% դեպքերում, իսկ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում սպիտակ գույնն առաջին հորիզոնականը կիսում է արծաթագույնի հետ (23%), իսկ Հյուսիսային Ամերիկայում սպիտակ գույնը նախընտրել է գնորդների 21%-ը:
Սպիտակ գույնն արդեն երկրորդ տարին է, ինչ զբաղեցնում է առաջին հորիզոնականը:
Գնորդների 20%-ը նախընտրել է արծաթագույնը, իսկ 19%-ը` սև գույնի ավտոմեքենաներ:
Ընկերության կողմից անցկացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ մեքենա գնելիս գույնի ընտրությունը շատ մեծ դեր է խաղում:









































