Գերմանական մեքենաշինական Daimler AG և բրիտանական Rolls-Royce խումբը որոշում են կայացրել գնելու Daimler ընկերության նախկին ստորաբաժանումներից մեկը` շարժիչներ արտադրող աշխարհում ամենախոշոր ընկերություններից մեկը` Tognum ընկերությունը: Այս մասին հաղորդում է RBC-ն` հղում կատարելով Reuters գործակալությանը: Ըստ գործակալության հայտնած տվյալների` երկու ընկերություններն անցած շաբաթ քննարկել են Tognum-ը գնելու համար ահմատեղ հայտ ներկայացնելու հնարավորությունը:
Tognum-ի շուկայական գինը մոտ 2.4 մլրդ եվրո է: Սակայն ընկերություններն առաջարկելու են մոտ 30%-ով ավել գին` 3.12 մլրդ եվրո: Tognum-ի տնօրեն Ուոլքեր Հոյերն ասել է, որ կողմերի միջև արդեն կա նախնական պայմանավորվածություն: Սակայն գնորդ երկու ընկերություններն այս լուրը դեռ չեն մենաբանել:









































