Monday, 06 05 2024
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն

Հայաստանը` արդար ընտրությունների վերաբերյալ ամենաթերահավատ երկրների եռյակում. Gallup

Ողջ աշխարհում կանայք ավելի քիչ են հավատում արդար ընտրություններին, քան տղամարդիկ. այս մասին է վկայում 2011 թվականին 125 երկրներում Gallup-ի անցկացրած հարցումը:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Gallup-ը յուրաքանչյուր երկրում հարցում է անցկացրել 1000 հոգու շրջանում։ Միջինացված արդյունքներով` իրենց երկրներում արդար ընտրություններին հավատում են կանանց 46, իսկ տղամարդկանց` 48 տոկոսը:

Հավատն արդար ընտրությունների նկատմամբ ավելի մեծ է զարգացած երկրներում, սակայն, միևնույն ժամանակ, այսպիսի երկրներում ավելի հստակ է զգացվում տղամարդկանց և կանանց դիրքորոշումների տարբերությունը:

Կանանց և տղամարդկանց պատասխանների ամենամեծ տարբերությունը գրանցվել է Մալթայում, Պորտուգալիայում և Ֆրանսիայում։ Այս երկրներում ընտրությունների արդարությանը հավատացող կանանց թիվը 15-16 տոկոսով պակաս է տղամարդկանցից:

Բարձր եկամուտներ ունեցող երկրներում կանայք ավելի թերահավատ են: Այդպիսի երկրներում տղամարդկանց 61 տոկոսն է համոզված, որ ընտրություններն արդար են, իսկ կանանց շրջանում նման պատասխան տվել է միայն 53 տոկոսը:

Մինչդեռ ամենացածր եկամուտներն ունեցող երկրներում կանանց և տղամարդկանց տեսակետներում տարբերություն չկա` այս երկրներում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց 49 տոկոսն է հավատում ընտրությունների արդարությանը:

Հայաստանը ընտրությունների արդարությանը ամենաքիչը հավատացող երկրների եռյակում է: Ամենաքիչը ընտրությունների արդարությանը հավատում են Հայիթիում` կանանց ընդամենը 7 և տղամարդկանց 12 տոկոսը: Հայիթիից մի փոքր բարձր են Մոնղոլիայի արդյունքները, այնուհետև արդեն Հայաստանն է, որտեղ կանանց 13 տոկոսն է հավատում, որ ընտրություններն արդար են անցնում, տղամարդկանց` 12 տոկոսը. Հայաստանում կանայք, հակառակ ընդհանուր միտումի, ավելի լավատես են, քան տղամարդիկ:

Հայաստանի հարևան Վրաստանում կանանց 41, իսկ տղամարդկանց 44 տոկոս է հավատում արդար ընտրություններին, իսկ Ադրբեջանում՝ կանանց 54, իսկ տղամարդկանց 58 տոկոսը:

Gallup-ը հարկ է համարում նշել, որ որոշ ավտորիտար երկրներում հարցման արձանագրած վստահության բարձր ցուցանիշները կարող են պայմանավորված լինել վախի մթնոլորտով, և բացառված չէ, որ հարցվածները անկեղծ չեն պատասխանել։

Ժողովրդավարության աստիճանը կամ կանանց ընդգրկվածությունը կառավարություններում չի անդրադառնում արդար ընտրություններում կանանց վստահության վրա, փաստում է զեկույցը։ Նույնիսկ այն երկրներում, որտեղ կանայք համեմատաբար մեծ թիվ են կազմում իշխանությունում, նրանց վստահությունն ընտրությունների նկատմամբ ավելի բարձր չէ, քան տղամարդկանցը:

Օրինակ, ժողովրդավարական Շվեդիայում, որտեղ կանանց ներգրավվածությունը կառավարությունում կազմում է 45 տոկոս, ընտրություններին վստահող կանայք 14 տոկոսով ավելի քիչ են, քան տղամարդիկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում