«Ժառանգություն» կուսակցության վարչության ընդլայնված նիստը, որ նախատեսված էր անցկացնել երեկ, տեղի չի ունեցել:
«Վարչությունը քննարկումների արդյունքում եկավ եզրակացության, որ ավելի նպատակահարմար է վարչության ընդլայնված նիստը մեկ շաբաթով հետաձգել և անցկացնել այն մարտի 13-ին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
Այլ մանրամասներ՝ թե ինչո՞ւ է համարվել, որ ավելի նպատակահարմար է հետաձգել նիստը, Ա. Մարտիրոսյանը չնշեց: