Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական կայքը նկարահանել է իր առաջին գովազդային տեսահոլովակը: Տեսանյութում երևում է անտառում օդի մեջ ճախրող աթոռ, իսկ կադրի հետևում հնչող ձայնն ասում է. «Աթոռները նման են Facebook-ին»: Ապա պարզվում է, որ Facebook-ին նման են նաև ինքնաթիռները, դռան զանգերը, կամուրջները: 90 վայրկյան տևողությամբ տեսանյութը կոչվում է «Իրեր, որոնք կապում են մեզ»:
Ինչպես գրել է սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, կայքի ամսական այցելությունների թիվը գերազանցել է մեկ միլիարդը, և Facebook-ը թողարկել է այս տեսահոլովակը աշխարհում իր տեղը ցույց տալու համար: