Thursday, 11 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Նույն ընտանիքի երեք երեխաներին պետք է տեղավորել նույն մանկատանը

Երեխաները մինչև մանկատուն տեղափոխվելը եղել են անխնամ վիճակում և նույնիսկ ծննդյան վկայականներ չեն ունեցել, ինչի պատճառով նրանցից երկուսը` 9-ամյա Ռոմանը և 6-ամյա Սուսաննան թեև դպրոցահասակ էին, սակայն դպրոց չեն հաճախել:

Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղի բնակիչ Սեյրան Հարությունյանի 3 երեխաներին «իր կամքին հակառակ», մարզպետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպան Լուսինե Գինոսյանի միջնորդությամբ մանկատուն տեղափոխելու դեպքի մասին Շիրակի մարզում գործող հեռուստաընկերությունների, մի շարք էլեկտրոնային թերթերի հաղորդումները, զետեղված նաև մեր` www.shirakcentre.org վեբկայքում, հանրության վրդովմունքին արժանացան:

ԶԼՄ-ների լուսաբանումներում նշվում էր, որ երեխաներին տարել են առանց ծնողների կամքը հարցնելու` այն պատճառաբանությամբ, որ ընտանիքը զուրկ է սոցիալական պայմաններից, իսկ երեխաների հայրը մինչև օրս, թակելով հեռուստաընկերությունների և իշխանությունների դռները, պահանջում է իր երեխաներին, պատճառաբանելով, որ ինքն ունի աշխատանք և կարող է նրանց համար հոգ տանել: Եվ քանի որ Շիրակի մարզպետարանի պաշտոնյաներն ու լրագրողներն այդ դեպքի մասին տալիս էին իրարամերժ տեղեկատվություն, մենք որոշեցինք ինքներս ուսումնասիրություն կատարել` այցելելով ինչպես տվյալ ընտանիքի բնակավայր, այնպես էլ երեխաներին հյուրընկալած մանկատներ և տեղում ծանոթանալ այդ ցավալի պատմության մանրամասներին: Մեր` «Շիրակ կենտրոնի» աշխատակիցների կողմից կատարվեցին նաև լուսանկարահանումներ և տեսաձայնագրություններ:

Առաջինն այցելեցինք Ղարիբջանյան գյուղի բնակիչ Սեյրան Հարությունյանին
պատկանող հայրական տուն, որտեղից էլ ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ երեխաներին տեղափոխել էին Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկ: Այնուհետև, մի քանի օր անց երեխաներից փոքրին` 4-ամյա Հարությունին տեղափոխել են մեկ այլ` «Թռչունյան տուն» մանկատուն-կրթարան:

Համագյուղացիների և մանկատների տնօրենների պնդմամբ, երեխաները մինչև
մանկատուն տեղափոխվելը եղել են անխնամ վիճակում և նույնիսկ ծննդյան վկայականներ չեն ունեցել, ինչի պատճառով նրանցից երկուսը` 9-ամյա Ռոմանը և 6-ամյա Սուսաննան թեև դպրոցահասակ էին, սակայն դպրոց չեն հաճախել: Նրանց ընտանիքը երեխաների փաստաթղթերի բացակայության պատճառով չի օգտվել անգամ սոցիալական նպաստից: Երբ մենք այցելեցինք Ղարիբջանյան գյուղ, գյուղապետարանի շենքում հավաքված համագյուղացիների և գյուղի հաշվապահի հետ մեր ունեցած զրույցում մեր այն հարցին, թե արդյո՞ք չէիք կարող օգնել, որ երեխաներին ծննդյան վկայականներ տրվեին, որ նրանք կարողանային նպաստ ստանալ, կամ մի՞թե դժվար էր մի քիչ օգնելը այդ ծայրահեղ ծանր պայմաններում հայտնված ընտանիքին, նրանք պատասխանեցին, որ շատ են փորձել, սակայն երեխաների ծննդյան մասին տեղեկանքների բացակայության պատճառով հնարավոր չի եղել նրանց փաստաթղթերի հարցով օգնել: Համագյուղացիներն արդարացի էին համարում երեխաներին մանկատուն տեղափոխելու քայլը. «նրանց կյանքն են փրկել…», նշում էին նրանք` նկարագրելով և բողոքելով, թե նրանց տունը մշտապես թափթփված է եղել և երեխաները մատնված են եղել անուշադրության: Ավելին, գյուղացիները մեզ առաջարկում էին իշխանությունների առաջ հարց հարուցել, որ ծնողներին և հատկապես մորը բուժզննում անցկացնեն և անհրաժեշտության դեպքում անվճար բուժման հնարավորություն տրամադրեն:

Այնուհետև մենք այցելեցինք «Թռչունյան տուն» մանկատուն-կրթարան, որտեղ գտնվում է այդ ընտանիքի փոքր տղան, որտեղ և երկար զրույց ունեցանք տնօրեն Սոնյա Սիմոնյանի հետ, տեսանք երեխային և ծանոթացանք մանկատան պայմաններին:

Մեր սփյուռքահայ բարերարների կողմից հովանավորվող հաստատությունում իրոք լավագույն պայմաններն էր ստեղծված երեխաների համար: Սոնյա Սիմոնյանը մեզ պատմեց, որ երեխան անցած տարի սեպտեմբերին, երբ բերվել է իրենց մոտ, երկար ժամանակ չի խոսել, այնուհետև կամաց-կամաց սկսել է խոսել և շփվել մյուս երեխաների հետ: Նույնիսկ Ամանորի տոնակատարության ոտանավոր է հասցրել սովորել, սակայն հայրը դեկտեմբերի 27-ին` տոնական օրերին, 10-15 օրով տարել է երեխային, բայց խախտելով պայմանավորվածությունը, նշված ժամկետում հետ չի բերել: Հաստատության տնօրենի խոսքերով` իրենք երկար են փնտրել, նույնիսկ այցելել են նրանց տունը, սակայն տան դուռը փակ է եղել, և գյուղում որևէ մեկը տեղյակ չի եղել նրանց գտնվելու վայրի մասին: Ընթացիկ տարվա փետրվար ամսվա վերջին տնօրենը ստացել է անանուն հեռախոսազանգ, որով հայտնել են երեխայի և ծնողների գտնվելու վայրի մասին, ինչպես նաև խնդրել են հասնել և փրկել երեխային:

Նրանք երեխային գտել և վերադարձրել են Ամասիա գյուղի մոտ մի ինչ-որ անասնագոմից, որտեղ ներկայումս ապրում և աշխատում են ծնողները: Երեխան եղել է կրկին անխնամ վիճակում: Ս. Սիմոնյանը մեզ ցույց տվեց այդ պահին իրենց կողմից արված լուսանկարները: Մանկատանը մենք տեսանք նաև փոքրիկ Հարությունին, նա կրկին չէր խոսում, սակայն իրոք նրա արտաքինից երևում էր, որ գտնվում է հոգատար ձեռքերում:

Մեզ հետաքրքրում էր մեկ այլ հարց ևս, մի՞թե հնարավոր չէր երեխաներին չբաժանել միմյանցից և երեքին միասին պահել նույն մանկատանը, որովհետև արդեն իսկ ակնհայտ էր, որ այդ իրավիճակում գուցե և ժամանակավոր, սակայն միակ ճիշտ լուծումը երեխաներին մանկատուն տեղափոխելն էր: Մեր այդ կարծիքը կիսեց նաև տիկին Սիմոնյանն ու պատրաստակամություն հայտնեց ցանկացած պահի ընդունելու նաև նույն ընտանիքի մյուս երկու երեխաներին:

Այնուհետև մենք այցելեցինք Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկ,
որտեղ երեխաների տեղափոխման մասին մանրամասն զրուցեցինք հաստատության տնօրեն Անահիտ Կարապետյանի հետ: Նախ ասեմ, որ նրանց ջանքերով և մեծ դժվարություններով երեխաներն արդեն իսկ ունեն ծննդյան վկայականներ: Տիկին Կարապետյանը, պատմելով այդ դեպքի բոլոր մանրամասները, նշեց, որ երեխաներին հիմնականում այցելում է հայրը: Թեև հայրը` Սեյրան Հարությունյանը, մինչև օրս տեղական հեռուստաընկերությունների միջոցով պահանջում է իր երեխաներին, ավելին, բողոքում է ասելով. «Ի՞նչ իրավունքով են երեխաներիս մանկատուն տեղափոխել, այն դեպքում, երբ նույնիսկ տանը չեմ եղել», սակայն տնօրենը մեզ ցույց տվեց երեխաների հոր դիմումը և նրանց մանկատուն ընդունելու մասին ակտը, որոնց տակ կար նաև վերջինիս ստորագրությունը:

Ի դեպ, այս գիշերօթիկի տնօրենը ևս դեմ չէր երեխաներին միասին նույն հաստատությունում պահելուն, սակայն նշեց, որ առանձնացնելը եղել է հոր խնդրանքով, քանի որ այս հիմնարկությունն ի տարբերություն «Թռչունյան տուն» մանկատուն-կրթարանի, ընդունում են միայն դպրոցահասակ երեխաների, դրա համար հայրը ցանկացել է, որ մինչև մյուս փոքրիկի երկու տարով մեծանալը երեխաներն ապրեն առանձին:

…Ինչևիցե, կարծում ենք` պետք է շուտափույթ կերպով լուծում տալ այս խնդրին և մինչև այդ ընտանիքի սոցիալական վիճակի մի փոքր բարելավումը կամ գոնե կիսախարխուլ տան նորոգումը երեխաներին հրատապ կերպով տեղավորել նույն մանկատանը: Անշուշտ, լավագույն տարբերակը «Թռչունյան տունն է», իսկ մարզային իշխանությունները պետք է սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում ապրող այս ընտանիքի մորն ապահովեն անվճար բուճզննմամբ, անհրաժեշտության դեպքում` նաև բուժմամբ:

«Շիրակ կենտրոն» ՀԿ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում