Google-ը LG-ի հետ համատեղ նոր Nexus է թողարկելու: Android-նարդեն թողարկել է ֆիրմային սարքավորումներ` HTC-ի, Samsung-ի և ASUS-ի հետ միասին:
Ակնկալվում է, որ LG Nexus-ի բնութագիրը չի տարբերվելու վերջերս ներկայացված Optimus G-ի բնութագրից: Դա նշանակում է՝ 1280×720 թողունակությամբ դիսփլեյ, 8 մեգափիքսել տեսախցիկ, մարտկոցի անլար լիցքավորում, 8 կամ 16 Գբայթ հիշողություն և այլն:
Սարքավորումը կառավարվելու է Android 4.2-ով:
Սարքավորման մասին պաշտոնական հաղորդագրությունը կհայտնվի արդեն այս ամսվա ընթացքում: