Սարգսյան-Մեդվեդև-Ալիև հանդիպման նախօրեին շփման գծում հրադադարի խախտման հանգամանքը, ըստ քաղաքագետ Երվանդ Բոզոյանի, Ադրբեջանի մշտական ձեռագրի արդյունքն է, որով նա ուզում է ցույց տալ, որ վիճակը սառեցված չէ:
«Առաջին լրատվականի» հետ զրույցում քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանը նման ճնշումներով փորձում է միջազգային հանրությանը, միջնորդներին ցույց տալ, որ ինքը երբեք չի հանդուրժի, որ սառեցված վիճակը մնա:
Ըստ Բոզոյանի` Ադրբեջանի նպատակն է միջնորդներին ցույց տալ, որ պատերազմի վտանգը կա, սակայն բոլորը հասկացել են, որ սա պարզապես Ադրբեջանի կողմից կիրառվող ճնշման ձև է: