«Հանրապետական» կուսակցությունը ոչ մի ցուցակ էլ չի կազմում, առավելևս` սև ցուցակ:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը` անդրադառնալով այն լուրերին, թե արդեն քննարկվում է ՀՀԿ ընտրացուցակըև առաջին տեղի հավանական թեկնածուն վարչապետ Տիգրան Սարգսյանն է:
Խոսելով այն լուրերի մասին, թե քննարկվում է նաև փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտոնանկության հարցը, Ալեքսանյանը նշեց, որ որոշակի կադրային փոփոխություններ, բնականաբար, սպասվում են, բայց կոնկրետ անուններ չեն քննարկվել:









































