Sunday, 14 06 2026
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին

Նոր մեդիաների պայքարը

Ապագան նոր մեդիա միջոցներինն է. համոզված են այս օրերին Աղվերանում եռօրյա դասընթացին մասնակցող լրագրողները, որոնք ժամանել են տարբեր մարզերից` Լոռի, Գեղարքունիք, Սյունիք, Շիրակ:

Դասընթացը կազմակերպել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն` Վրաստանում և Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանության Սոցիալական փոխակերպումների ծրագրի (Matra) ու ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:

Ինչպես են փոխակերպում մեդիաները, ինչպես ստեղծել բլոգ, ինչպես արդյունավետ աշխատել սոցիալական կայքերում, թվային լրագրություն, որն է նոր և ավանդական մեդիաների տարբերությունը. հիմնականում այս թեմաների մասին խոսվեց: Կարևորվեց նաև լրագրողական էթիկան:

Միջազգային փորձագետ Իվան Զասուրսկին ու Արթուր Պապյանը բացի տեսականից, գործնական առաջադրանքներով էլ փորձեցին զարգացնել լրագրողների կարողությունները:

Վանաձորից` «Իններորդ հեռուստաալիք»-ի լրագրող Էդուարդ Արզումանյանը իր բլոգն ունի: «Ճիշտն ասած, մտածում էի, որ նոր մեդիաների մասին շատ բան գիտեմ, բայց այստեղ ինքս ինձ համար պարզեցի, որ ոչինչ համարյա չգիտեմ: Այդ պակասը որոշ չափով լրացվեց»,- ասում է Էդուարդը:

«Նպատակ ունենք այլընտրանքային մեդիա միջոցների առումով զարգացնել լրագրողների գիտելիքները, կարողությունները և հմտությունները, մարզերում ընդլայնել ու կիրառել ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչը կնպաստի մարզերում ԶԼՄ-ների գործունեության ակտիվացմանը»,- համոզված է ծրագրի ղեկավար Սուրեն Դեհերյանը:

Նախագծի շրջանակներում կստեղծվի մեկ ընդհանուր էլեկտրոնային ազատ ռեսուրս` մարզային լրագրողների համար: Սա, ինչպես կարծում են կազմակերպիչները, հետագայում մարզային իրադարձություններին վերաբերող նորությունների հարթակ կդառնա:

Նմանատիպ դասընթաց-ճամբար նախատեսված է ապրիլին: Այս անգամ կընդգրկվեն այլ մարզերի ներկայացուցիչներ: Իսկ անցած տարվա հոկտեմբերին կազմակերպված նման դասընթացին մասնակցեցին հանրապետության պետական և ոչ պետական 8 բուհերի լրագրության ֆակուլտետների դասախոսներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում