Այսօր Հայաստանի ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանն այցելել է Ճանապարհային ոստիկանություն: Այցի նպատակն էր ստուգել ՃՈ աշխատանքային պայմանները, քաղաքացիների դիմում բողոքներին արձագանքող «բաց պատուհանի» աշխատանքը։ Ալիկ Սարգսյանը ստուգել է նույնիսկ համակարգիչները, արդյոք դրանք աշխատում են, թե ոչ: Ոստիկանապետին ուղեկցում էր ՃՈ ծառայության պետ Մարգար Օհանյանը:
Այցի ժամանակ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ոստիկանապետին հարցրել է նրա մոտալուտ պաշտոնանկության վերաբերյալ խոսակցությունների մասին: Ալիկ Սարգսյանն ասել է, թե այդ լուրերը հերյուրանք են և չեն համապատասխանում իրականությանը: Նա ասել է նաև, որ իր աշխատանքը գնահատում է հանրապետության նախագահը:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի















































