Ստամբուլում Իրանի գլխավոր հյուպատոսարանը հարձակման է ենթարկվել: 66-ամյա իրանցի Ջավադ Բիսհետաբը սկսզբում շենքի մոտ գտնվող մարդկանց թռուցիկներ է բաժանել, իսկ հետո փորձել է այրել դիվանագիտական ներկայացուցչության դուռը վառելիքով լի շշի միջոցով:
Դուռն անմիջապես բռնկվել է, սակայն հրշեջները մարել են կրակը` թույլ չտալով դրա տարածումը:
Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինների ներկայացուցիչները ձերբակալել են Բիսհետաբին և տարել ոստիկանական բաժանմունք:
Հարցաքննության ժամանակ իրանցին հայտարարել է, որ իր գործողությունները իրանական ռեժիմի դեմ բողոքի ակցիա են եղել: Ձերբակալվածը խնդրել է իրեն չարտաքսել Իրան, որտեղ նրա կյանքին կարող է վտանգ սպառնալ: