Ռուսաստանը հույս ունի, որ Թուրքիան չի նախաձեռնի որևէ քայլ, որը կհանգեցնի տարածաշրջանում իրավիճակի բարդացմանը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ, որը տարածվել է նախարարության մամլո ծառայության կողմից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Թուրքիայի խորհրդարանը երկրի կառավարությանն է ներկայացրել սահմանային հատվածում ռազմական գործողություններ իրականացնելու մեկամյա մանդատը:
«Հույս ենք հայտնում, որ թուրքական կողմը զսպվածություն կդրսևորի, և որևէ քայլ չի նախաձեռնվի, որը կբերի տարածաշրջանում իրավիճակի բարդացման»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ–ում։