Friday, 03 07 2026
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին

Արա Տեր-Գրիգորյանը «ատկատների» հետ կապ չունի՞ (տեսանյութ)

«Որևէ կապ չեմ տեսնում խորհրդակցությունների և Արա Տեր-Գրիգորյանի հրաժարականի միջև: Երբ ինքը դիմումը ներկայացնում էր, մենք մանրամասն զրուցել ենք: Նա իր հրաժարականը հիմնավորեց նրանով, որ շուրջ 14 տարի այդ ոլորտում աշխատել է և ցանկանում է փոխել աշխատանքի բնույթը»,- այսօր հայտարարեց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին՝ ինչպե՞ս կարող է Պետական առողջապահական գործակալության ղեկավարի հրաժարականը կապ չունենալ «ատկատների» հետ, երբ բժշկական շրջանակներում խոսում են, որ մինչև նրա հասանելիքը չէին վճարում, պետպատվերի գումարները չէր փոխանցում, իսկ տարբեր կարգերի բուժհաստատությունների ծառայությունների տարբեր սակագների առնչությամբ կոռուպցիոն ռիսկեր չե՞ք տեսնում:

Դումանյանը նշեց, որ Արա Տեր-Գրիգորյանին հարմար աշխատանքի այլ տարբերակ դեռ չունի, սակայն հնարավոր է` որևէ ոլորտում օգտագործեն Տեր-Գրիգորյանի ունակությունները:

Ըստ նրա՝ այն, որ «իբր աշխատել են ատկատներով, իբր դիտմամբ գների տարբերություն է մշակված եղել, որպեսզի շահագրգռվածություն առաջացնեն, հիվանդներին ուղղորդելու տարբերակ առաջացնեն` նման փաստեր չկան»:

«Ես նախարար եմ և իրավունք չունեմ խոսակցությունների մակարդակով որևէ անձի` համակարգում բավականին աշխատանք կատարած, լումա ունեցած մարդու նկատմամբ հետևություններ անելու»,- ասաց Դ.Դումանյանը:

Մեր դիտարկմանը` կարելի է ծառայողական քննություն անցկացնել, նա պատասխանեց. «Ես առողջապահության նախարարն եմ, դա դատախազության գործն է»: Դումանյանի բնորոշմամբ՝ ծառայողական քննությունն այն է, որ երբ բացում են նախկին հաշվետվությունները, և ամեն ինչ նորմալ է, այսինքն` դեպքը բուժվել է, գումարը նոր մտել է հիմնարկ: Դումանյանը պնդեց, որ ՊԱԳ-ի նախկին ղեկավարը չէր որոշում, թե որ հիմնարկին որքան գումար փոխանցի:

Թե ինչո՞ւ Արա Տեր-Գրիգորյանը հրաժարական տվեց հենց Դումանյանի՝ պաշտոնը ստանձնելուց և վարչապետի մոտ ոլորտի վերաբերյալ խորհրդակցությունից հետո, նախարարին նույնպես հետաքրքրեց. «Իրենից ճշտեք, ինձ էլ ասեք, հա՞»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում