Նավթի համաշխարհային գներն այսօր էժանացել են ԱՄՆ-ի վիճակագրական տվյալների հերթական հրապարակման ֆոնին` վկայում են առևտրի տվյալները:
Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ամերիկյան WTI (Light Sweet Crude Oil) թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,97 դոլարով կամ 1,06%-ով՝ 1 բարելի դիմաց դառնալով մինչև 90,74 դոլար:
Brent նավթային խառնուրդի նոյեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,88 դոլարով կամ 0,78%-ով՝ 1 բարելի դիմաց մինչև 111,7 դոլար:
Այսօր, ավելի ուշ, ներդրողները ակնկալում էին ԱՄՆ-ի ոչ գյուղատնտեսական ոլորտում աշխատատեղերի թվի տվյալների հրապարակում: