Грузия Online-ի փոխանցմամբ՝ «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին այսօր հանդիպել է ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուի հետ: Վերջինս շնորհավորել է Իվանիշվիլիին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
Հանդիպման ավարտից հետո Լահյուն հայտարարել է, թե իրենք վստահ են, որ Բիձինա Իվանիշվիլիի պլանների մեջ են մտնում նոր կառավարության ճիշտ ձևավորումը և բարեփոխումների անցկացումը:
Իվանիշվիլին իր հերթին Լահյուին խոստացել է արագացնել ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը՝ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործընթացն արագացնելու համար.
«Մեզ հերթական անգամ վստահեցրին, որ մենք ունենք ՆԱՏՕ-ին անդամակցելու լավ հնարավորություններ: Մենք քննարկել ենք նաև ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը հարցը: Մենք իրականում կարող ենք հասնել ՆԱՏՕ-ին Վրաստանի շուտափույթ անդամակցությանը»:









































