Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Facebook-ի իր էջում գրել է.
Մեր մեջի թուրքին է պետք հանել…վանդալներին, բարբարոսներին, մոնղոլ- թաթարներին: Մհեր Մկրտչյանի արձանը, Այվազովսկու արձանի վրձինը, մեր քաղաքների շենքերի, հուշարձանների, եկեղեցիների պատերը, գերեզմանները թուրքերը չեն պղծում, պղծում ենք մենք` բոլորս, քանի դեռ լուռ նայում ենք այդ ամենին…
Մի քանի օր առաջ գալիս էի Սևանից, սարսափելի ատելություն առաջացավ այդ տականքների, շան լակոտների, հոգևոր զոմբիների նկատմամբ:
Չարենցավանի կողքի բլրի վրա, գրեթե ավերվել է Եղիշե Չարենցի պղնձակուռ հուշարձանը: Ինչ՞ կենդանի, ինչ՞ էակ պետք է ցնկնած լինի նման տականքներին, ինչքան պետք է մենք համբերենք, լուռ դիտենք այդ ամենը:
Ինչու՞ պետք է մեր մեջից չկարողանանք հանել հայազգի թուրքերին ու մշակութային սաֆարովներին…Եթե վանդալիզմի այդ երևույթները կատարվեին մեր հարևան երկրներից որևէ մեկում, մեզ կպատառոտեինք, կճղեինք, պատեպատ կտայինք, քննարկումներ, ֆորումներ կկազմակերպեինք, հասարակական, հայրենասիրական կազմակերպություններ կստեղծեինք…
Լավ, ինչ՞ անենք, մտածեք, առաջարկեք, ինչ՞ է պետք անել մեր մեջի թուրքին սատկացնելու, այս դեգրադացված հոգևոր զոմբիներից ազատվելու համար: Եթե մի տեղ մի ծառ են կտրում բողոքները մինչև ՄԱԿ, ՅՈՒՆԵՍԿՈ, եվրոպաներ են հասնում, իսկ այս հոգևոր եղեռնի, այս վանդալիզմի երևույթները պակա՞ս կարևոր են…
Շատերին կթվա չարչրկված թեմա է, շատ ենք խոսել, քննարկել, բայց քանի դեռ պրոբլեմը, խնդիրը կա չպետք է լռենք, չպետք է անտեսենք:
Հ.Գ. Պայքարենք, ձեռքի հետ էլ որոշ կազմակերպություններ լավ գրանտներ ուտելու առիթ կունենան…










































