1970-ականների բրիտանական պաշտամունքային Deep Purple ռոք խումբը առաջադրվել է՝ հայտնվելու ռոք-ն-ռոլի ամերիկյան սրահում և փառքի թանգարանում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Այս տարի Փառքի սրահում հայտնվելու համար առաջադրվել են 15 երաժիշտներ և խմբեր, այդ թվում՝ առաջին անգամ՝ Deep Purple-ը, Public Enemy-ն և Rush-ը»,- ասել է ռոք-ն-ռոլի փառքի սրահի և թանգարանի ղեկավար Ջոել Պերեսմանը:
Նա նշել է, որ 600 փորձագետներ, որոնց շարքում են համալսարանի դասախոսներ, լրագրողներ, ռոք-ինդուստրիայի ներկայացուցիչներ, կընտրեն 5-7 հոգու, որոնց անունները հայտնի կդառնան 2013-ի ապրիլին՝ Լոս Անջելեսում հատուկ միջոցառման ժամանակ:







































