Անգլիայի Լիվերպուլ քաղաքում այսօր կանցկացվեն զանգվածային տոնակատարություններ՝ նվիրված բրիտանական ամենահաջողակ և ամենասիրելի «Բիթլզ» ռոք խմբի 50-ամյակին: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Ուղիղ կես դար առաջ լույս է տեսել լիվերպուլյան քառյակի առաջին՝ Love Me Do սինգլը՝ սկիզբ դնելով Ջոն Լենոնի, Փոլ Մաքքարթնիի, Ջորջ Հարիսոնի և Ռինգո Սթարի երաժշտական կարիերային:
Քաղաքի բնակիչներն ու «Բիթլզ»-ի երկրպագուները հոբելյանի առթիվ կազմակերպված միջոցառումների շրջանակում մտադիր են նոր համաշխարհային ռեկորդ սահմանել՝ ամենամեծ երգչախմբով երգերի կատարման կատեգորիայում: Ակնկալվում է, որ ակցիային կմասնակցի ավելի քան 1000 մարդ:










































