Հոկտեմբերի 4-ին, ժամը 22.40-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 25-րդ կմ-ին, Ձորագետ գյուղի մոտ, ընկել է Դեբեդ գետը:
Պատահարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:








































