Անցած օրվա ընթացքում կառավարական ուժերի ու ապստամբների միջև բախումների հետևանքով զոհվել է 123 մարդ: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Սպանվածների թվում են 56 խաղաղ բնակիչ, կառավարական ուժերի 46 զինծառայող ու 21 ապստամբ:
Ակտիվիստների հաղորդմամբ՝ կառավարական ուժերը ինտենսիվ գնդակոծման են ենթարկել Հալեպը, Դեյր Զորը, Իդլիբը:
Բախումներ են տեղի ունեցել Զաբադան քաղաքի մերձայակքում՝ Դամասկոսից հյուսիս-արևմուտք:









































