Google ընկերությունը Ամերիկյան գրահրատարակիչների ասոցացիայի (ԱԳԱ) հետ Google Books նախագծի աշխատանքը կարգավորող պայմանագիր է կնքել: Այս մասին հատնի է դառնում ընկերության բլոգից, փոխանցում է rosbalt.ru-ն:
Պայմանավորվածության համաձայն` գրահրատարակիչները կկարողանան որոշել, թե իրենց որ գրքերն ու ամսագրեը Google-ը կարող է թվայնացնել, իսկ որոնք պետք է հեռացնի Google Books-ից:
Համաձայնությունը հարթում է 2005-ի հոկտեմբերի 19-ին Google-ի դեմ ԱԳԱ 5 անդամների ներկայացրած հայցը: Ընկերությունը նշում է, որ գործարքի համար դատարանի թույլտվությունն անհրաժեշտ չէ, հայտնում է Lenta.Ru-ն:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին բրիտանական գրադարանը և Google փնտրման համակարգը հայտարարել են համգործակցության մասին, որի նպատակն է Մեծ Բրիտանիայի ազգային գրադարանի 250 000 գրքի թվայնացումը:
Google-ն արդեն համագործակցում է աշխարհի 40 այլ գրադարանների հետ:










































