Շվեդական թագավորական ընտանիքը սուր քննադատության է ենթարկել շվեդ նկարչուհի Էլիզաբեթ Օլսոն Վալինի աշխատանքը, որը պատկերում է Կարլ 16-րդ Գուստավին և թագուհի Սիլվիային ոչ պարկեշտ տեսքով:
Կտավի վրա ներկայիս թագավոր Կարլ 16-րդը այլ տղամարդկանց հետ պիցցա է ուտում հայտնի փոփ երգչուհու փորի վրայից, որի հետ իբր թե նախկինում սիրավեպ է ունեցել: Թագուհին ևս պատկերված է կտավում:
Նկարչուհին հայտնել է, որ այս կերպ ցանկացել է ցույց տալ, որ թագավորը շատ ժամանակ է անցկացրել կասկածելի հաստատություններում, իսկ իր կտավը ցույց է տալիս, թե նման հաստատություններում ինչպես են վարվում կանանց հետ:








































