ԱՄՆ-ի մաքսային մարմինները հայտնել են մոտ 700 ինտերնետ-կայքերի փակվելու մասին, որոնք կեղծ դեղամիջոցներ են վաճառել,- հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նրանք զգուշացրել են, որ համացանցի միջոցով էժան դեղամիջոցներ գնելը կարող է ոչ միայն վնասակար լինել առողջության համար, այլև հղի է կրեդիտային քարտերի և անձնական տվյալների գողության հետ կապված խարդախություններով:
Առգրավված դեղամիջոցների արժեքը 10 մլն դոլարից ավելի է:







































