Աշխարհում ամենատարածված Facebook սոցիալական կայքը հինգշաբթի հայտարարել է, որ իր ծառայություններից արդեն օգտվում է 1 մլրդ մարդ:
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը նշել է, որ 1 մլրդ մարդու օգնելը զարմանալի և պարտավորեցնող բան է:
Միևնույն ժամանակ, փորձագետները նշում են, որ Facebook-ի հաջողությունը չի ուղեկցվում նման թռիչքով բորսայում: Այս սոցկայքի բաժնետոմսերի գինը երեկ կրկին ընկել է:









































