Բրիտանական HSBC բանկը վերակազմավորում է իր բիզնեսը, որն աշխատում է իսլամական օրենքներով: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը` հղում անելով ֆինանսական կազմակերպության մամլո ծառայությանը:
Բանկը կհրաժարվի Շարիաթի նորմերին համապատասխանող ֆինանսական ծառայություններ առաջարկելուց Մեծ Բրիտանիայում, ԱՄԷ-ում, Բահրեյնում, Բանգլադեշում, Սինգապուրում և Մավրիկիոսում:
Վերակազմավորման շրջանակներում HSBC-ն մտադիր է կենտրոնանալ իսլամական ֆինանսական բիզնեսի վարման վրա Մալայզիայում, Սաուդյան Արաբիայում և Ինդոնեզիայում:
Շարիաթի նորմերով աշխատելու հիմնական սկզբունքը վարկավորման տոկոսադրույքի գանձման արգելքն է: Օրինակ` եթե հաճախորդը վարկով բնակարան է գնում, այն ձևակերպվում է այնպես, որ բանկն է բնակարան գնում:









































