Անգլիական ֆուտբոլի նախկին աստղ Գարի Լինեկերը «Ալ-Ջազիրա»-ի ուղիղ եթերում խայտառակ է եղել: Նշենք, որ մասնագետն աշխատում այդ հեռուստաընկերությունում որպես Չեմպիոնների լիգայի փորձագետ:
Այն ժամանակ, երբ «Մոնպելյե»-ի ֆուտբոլիստներ Քարիմ Այթ-Ֆանն ու Յունես Բելյանդը աղոթելու նպատակով խոնարհեցին գլուխները խոտածածկին, որպեսզի նշեն խփած գոլը, Լինեկերը ցնցել է մուսուլմանական աշխարհը՝ ասելով. «Գոլի հեղինակ դարձավ և ուտում է խոտը»:
Ավելի ուշ նա Twitter-ի միջոցով ներողություն է խնդրել:









































