Daily Mirror-ը տեղեկացնում է, որ «Լիվերպուլ»-ի ղեկավարությունը պատրաստվում է նոր՝ 4 տարվա պայմանագիր առաջարկել Դանիել Ագերին: Դանիացին կստանա 75.000 ֆունտ շաբաթական աշխատավարձ:
Ավելի վաղ Դանիայի ազգային հավաքականի ներկայացուցչի ծառայություններով հետաքրքրվում էր «Մանչեսթեր Սիթի»-ն, սակայն Ագերը գերադասեց մնալ «Լիվեպուլ»-ում:
Հիշեցնենք, Ագերը «Լիվերպուլ» է տեղափոխվել «Բրոնդբյու»-ից՝ 2006 թվականին: Նա իր ներկայիս ակումբի կազմում անցկացրել է 124 խաղ և 2 գոլ խփել:









































