Գերմանիայի կանցլերի ընդդիմադիր թեկնածու Պիեռ Շտայնբրյուկը կասկածվում է ֆինանսական շրջանների հետ չափազանց սերտ կապեր ունենալու մեջ, գրում է Die Welt-ը: Քաղաքական գործչի հանդեպ քննադատությամբ հանդես են եկել ոչ միայն իշխող կոալիցիան և այլ կուսակցություններ, այլ նաև իր կուսակցության անդամները:
Շտայնբրյուկը խոստովանել է, որ դասախոսություններ է կարդացել բանկերում, ապահովագրական ընկերություններում և մասնավոր ձեռնարկություններում: Յուրաքանչյուր դասախոսության համար նա իբրև թե ստացել է յոթ հազար եվրո: Նա պարտավոր չէ բացահայտել իր վարձատրությունների կոնկրետ գումարը, սակայն ԶԼՄ-ների փոխանցմամբ` նրա եկամուտները հասել են մի քանի հարյուր հազար եվրոյի: Արդյունքում կասկածներ են առաջացել, որ քաղաքական գործիչը սերտ կապեր ունի ֆինանսական կառույցների հետ, ինչը կարող է ազդել նրա քաղաքական որոշումների վրա:
Ինքը` Շտայնբրյուկը հրաժարվել է բացահայտել իր հավելյալ եկամուտների տվյալները: Նա նշել է, որ ինչպես բոլոր ամուսնացած մարդիկ, ինքը ևս հարկեր է վճարում իր կնոջ հետ միասին: Դա նշանակում է, որ իր աշխատավարձի չափի բացահայտումը կնշանակի բացահայտել նաև կնոջ եկամուտները:









































