Ֆրանսիայի իշխանությունները պահանջում են, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հնարավորինս արագ դատապարտի Սիրիայի կողմից թուրքական տարածքի ռմբակոծությունը: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը:
«Ես հույս ունեմ, որ ողջ միջազգային հանրությունը, հատկապես Անվտանգության խորհրդի միջոցով, շուտափույթ կարգով հայտարարություն կանի՝ խստորեն դատապարտելով Սիրիայի իշխանություններին»,- ընդգծել է գերատեսչության ղեկավարը:
Հիշեցնենք. հոկտեմբերի 3-ին Թուրքիայի հարավ-արևելքում Սիրիայի տարածքից արձակված արկի պայթյունից զոհվել է 5, վիրավորվել 13 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ: Ի պատասխան Թուրքիան երեկ հարված է հասցրել Սիրիայի տարածքին:










































