Saturday, 04 07 2026
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ

Ավտոբուսների ներկրման խնդիրներ կան

Երևանի միկրոավտոբուսային երթուղիները վերածվում են ավտոբուսային երթուղիների, սական այսօր խնդիրներ կան` կապված ավտոբուսների ներկրման հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ անցկացվում են Երևանի նոր երթուղային ցանցի համար անհրաժեշտ մրցույթները: Արդեն ավարտվել են 76 միկրոավտոբուսային երթուղիների մրցույթները, որից 62-ը ճանաչվել են հաղթողներ: Ավտոբուսային երթուղիներից 18-ում են անցկացվել մրցույթներ, որոնցից 12-ը ճանաչվել են հաղթողներ: Ինչպես ասաց Հենրիկ Նավասարդյանը` երթուղային գծերից հանվում են «Ռաֆ» և «ԵրԱզ» մակնիշի և վատ վիճակում գտնվող միկրոավտոբուսները:

Երևանի նոր երթուղային ցանցով Երևանում կմնա 76 միկրոավտոբուսային երթուղի՝ այս տարեսկզբի 109-ի փոխարեն: Մնացածը կամ կվերածվեն ավտոբուսային երթուղիների, կամ կփակվեն:

Տրանսպորտի գերծանրաբեռնվածության հարցը քաղաքապետարանն առայժմ չի կարող լուծել, քանի որ, Հենրիկ Նավասարդյանի խոսքով, ավտոբուսների և միկրոավտոբուսների ներկրման խնդիրներ կան, տնտեսվարողները չեն ցանկանում ներկրում կատարել՝ կապված տրանսպորտային միջոցների թանկացման հետ:

Տրանսպորտի վարչության պետի տեղեկացմամբ՝ չինական ավտոբուսներից 80-ը դեռ չեն շահագործվում՝ վարորդ չլինելու պատճառով: Այս ամսվա ընթացքում նախատեսվում է ևս երեք ավտոբուսային երթուղի բացել Երևանում: Այսօր արդեն կա 35 գործող ավտոբուսային երթուղի:

«Առաջին լրատվական»-ի հարցին` ո՞վ պետք է վերահսկողություն սահմանի, որպեսզի, օրինակ, ավտոբուսների վարորդների համար գծատերերը բարձր՝ օրական 30 հազար դրամ «պլան» չսահմանեն, Հենրիկ Նավասարդյանը պատասխանեց. «Ավտոբուսային երթուղու տնտեսվարողն օրական 22-24 հազար դրամ միայն վառելիքի գումար է տալիս: Դա նորմալ է` որպեսզի վնասով չաշխատի: Օրական 500-600 ուղևոր պետք է տեղափոխվի` վնասով չաշխատելու համար: Բացի այդ` յուրաքանչյուր ավտոբուսի համար օրը 8 հազար դրամ պետք է ստանա` իր գումարը հանելու համար, պետք է կարողանա նաև վերցրած վարկը փակել»:

Միկրոավտոբուսների վարորդների համար սահմանված «պլանի» չափը նույնպես, ըստ վարչության պետի, նորմալ է, քանի որ «Գազել» մակնիշի միկրոավտոբուսների գները թանկացել են, տնտեսվարողների ծախսերը` ավելացել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում