Ամստերդամի «Այաքս»-ի գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը անչափ դժգոհ էր «Ռեալ»-ի հետ հանդիպմանը սաների խաղից:
Հոլանդացիները մեկ անգամ գրավել են «արքայական ակումբ»-ի դարպասը, սակայն 4 գոլ են բաց թողել:
«Մենք վատ խաղացինք, սակայն պահեր կային, երբ մենք կարող էինք շտկել իրավիճակը: Նման խաղով հնարավոր չէ դիմակայել «Ռեալ»-ին: Նախևառաջ խոսքս վերաբերում է առաջին խաղակեսին: Կասեի, որ ընդհանուր առմամբ մենք ոչ-ոքի արդյունքի արժանի չէինք»,- նշել է մասնագետը:









































