Գնումների սիրահարների համարյա կեսը տուն վերադառնալուց հետո նույնիսկ չի կարող հիշել պատճառները, որոնց համար նրանք կատարել են այդ գնումները: Այդ մասին է վկայում ամերիկացի գիտնականների նոր հետազոտությունը:
Հետազոտության արդյունքներով՝ ԱՄՆ-ում գնորդների 48 տոկոսը չգիտի, թե ինչու է գնում այդ իրերը: Մարդկանց 68 տոկոսը շոփինգի է գնում հանուն զեղչված գների:
36 տոկոսը հայտնել է, որ իրենք գնում են թանկարժեք իրեր, որոնք այնուհետև չեն օգտագործում: Հարցվածների 38 տոկոսը կատարում է թեթևամիտ գնումներ՝ դրանք թաքցնելով ընկերներից ու ընտանիքի անդամներից: Նույնիսկ գիտնականները պարզել են, որ կանայք ամենից հաճախ գումարը ծախսում են կոսմետիկայի, հագուստի և կոշիկի վրա, իսկ տղամարդիկ՝ մեքենաների, պահեստամասերի և գաջեթների վրա:
Կալիֆոռնիայի պետական համալսարանի հոգեբան Ռամանի Դուրվասուլան հաստատում է, որ շատերը շոփինգի են գնում, որպեսզի ազատ ժամանակ չունենան մտածելու խնդիրների մասին:
Ավելի վաղ գիտնականները եկել էին այն եզրակացության, որ շոփինգը ոչ թե ազատում է սթրեսից, այլ ընդհակառակը: Ինչպես ցույց է տվել հետազոտությունը՝ յուրաքանչյուր 3-րդ կին ատում է շոփինգը՝ վաճառողների կոպիտ վերաբերմունքի, հերթերի և ընտրություն կատարելու խնդրի պատճառով:








































