Երգչուհի Շակիրան հարցազրույցներից մեկի ժամանակ հայտնել է, որ որդի կունենա:
«Տղայի եմ սպասում: Նա Ժերար Պիկեի որդին է: Շուտով երեխա կունենանք: Դա իմ կյանքում պատահած ամենալավ բանն է: Երբ նա ծնվի, ես նրան ինձ հետ կտանեմ բարեգործական ուղևորությունների: Փոքրիկը պետք է իմանա, որ կարող է փոխել աշխարհը»,- ասել է աստղը:
ԶԼՄ-ների ենթադրություններով՝ երգչուհին կծննդաբերի 2013-ի հունվարի վերջին:








































