Новости-Грузия փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Թբիլիսիում թալանել են Վրաստանի խոշորագույն բանկերից մեկի` ProСredit bank-ի մասնաճյուղերից մեկը: Դիմակավոր անձը կամ անձինք կարողացել են հասնել բանկի՝ հաճախորդների սպասարկման սրահը և դրամարկղից առևանգել այնտեղ եղած գումարը:
Բանկի մամլո ծառայությունը չի հայտնել, թե որքան գումար են հափշտակել բանկից: Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն:
Իսկ գիշերը` երկարատև ընդմիջումից հետո, Թբիլիսիում գրանցվել է ավազակային խոշոր հարձակում: Մասնավորապես, մի խումբ անձինք Թբիլիսիի ծայրամասերից մեկում զինված հարձակում են գործել դիստրիբյուտորային ընկերություններից մեկի գրասենյակի վրա: Զինված 8 անձինք ներխուժել են գրասենյակ և գետնին են պառկեցրել անձնակազմին և կապկպել:
Զենքի սպառնալիքով նրանք աշխատակիցներից խլել են նրանց անձնական իրերը, ինչպես նաև կազմակերպության դրամարկղից առևանգել են 40.000 լարի (մոտ 25.000 դոլար): Հարուցվել է քրեական գործ, անցկացվում է հետաքննություն: