«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը դիմել է ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին: Նախաձեռնությունը նշում է, որ համաձայն ՀՀ կառավարության 23.04.2009 թ. «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 2010-2014 թթ. Կառավարման պլանը և սահմանների նկարագիրն ու հատակագիծը հաստատելու մասին» հ. 500-Ն որոշմամբ հաստատվել են.
1) «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 2010-2014 թվականների կառավարման պլանը,
2) «Խոսրովի անտառ» պետական արգելոցի (23213.5 հեկտար) սահմանների նկարագիրն ու հատակագիծը:
Հաշվի առնելով վերոնշյալը, և հիմք ընդունելով ՀՀ սահմանադրության 27.1-րդ և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների պահանջները, խնդում ենք մեզ տրամադրել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի սահմանների նկարագրության մեջ նշված բոլոր սահմանային կետերի աշխարհագրական կոորդինատները, ինչպես նաև թվային քարտեզը:
Նախընտրելի է նշյալ տեղեկատվությունը տրամադրել էլեկտրոնային տարբերակով կամ կրիչի միջոցով:
Նախաձեռնությունը ակնկալում է 5-օրյա ժամկետում ստանալ նախարարի պատասխանը:








































