Եգիպտոսի արտգործնախարար Սմր Քամելը Լոնդոնում տեղակայված «Ալ-Հայաթ» թերթին տված հարցազրույցում նշել է, որ սիրիական հարցով զբաղվող իսլամական երկրների «քառյակը» (Եգիպտոս, Սաուդյան Արաբիա, Թուրքիա, Իրան) համաձայնության է եկել այն հարցում, որ Սիրիայում վարչակարգը «որոշակիորեն» անհրաժեշտ է փոխել: Ընդ որում, նա նշել է, որ տարաձայնությունները հենց այն հարցի շուրջ են, թե ինչպես պետք է իրականացնել այդ փոփոխությունները:
Ամրն ավեկացրել է, որ Ասադը չի մասնակցի ցանկացած տիպի բանակցությունների: Բացի այդ, նրա խոսքերով՝ Միացյալ Նահանգները որևէ օգնություն չեն ցուցաբերել «քառյակի» նախաձեռնությանը:








































