Չինաստանի հարավ-արևմուտքում՝ Յունան մարզում, դպրոցի շենքը հեղեղի տակ է հայտնվել, ինչի հետևանքով զոհվել է 17 երեխա: Ինչպես հաղորդում է Xinhua գործակալությունը, առայժմ հստակ տեղեկություններ չկան՝ արդյոք երեխաներն այդ ժամանակ դպրոցի շենքո՞ւմ են եղել, թե՞ դրա հարևանությամբ: Հոկտեմբերի 3-ը Չինաստանում տոն է եղել, և դպրոցում պարապմունքներ չեն եղել:
Հաղորդվում է, որ հեղեղը քշել է ևս մի քանի տուն, նախնական տվյալներով՝ տեղի մի բնակիչ զոհվել է:
Հիշեցնենք. սեպտեմբերի 7-ին Յունան մարզում ուժեղ երկրաշարժից զոհվել էր 81 մարդ:







































