ԱՄՆ իշխանությունները կալանավորվել են 11 ռուսներից 8-ին, որոնք մեղադրվում են ԱՄՆ-ից Ռուսաստան հետախուզական ծառայությունների կարիքների համար անօրինական կերպով միկրոէլեկտրոնիկա արտահանելու մեջ: Ինչպես հաղորդում է Reuters-ը, կալանավորվածների մեջ է գործի գլխավոր ներկայացուցիչ, գործարար Ալեքսանդր Ֆիշենկոն: Վերջինս ԱՄՆ-ի քաղաքացի է և գլխավորում է ամերիկյան Arc Electronics և Մոսկվայում գրանցված Apex System ընկերությունը: Մյուս 7 կալանավորվածները նրա ընկերությունների աշխատակիցներ են:
ԱՄՆ իշխանություների ներկայացուցչի խոսքերով՝ մյուս երեք կասկածյալներին չի հաջողվել բռնել, քանի որ նրանք գտնվում են Ռուսաստանում: Նրանց անունները չեն հաղորդվում:
Բոլոր կասկածյալները կալանավորվել են Հյուսթոնում:
Հիշեցնենք. ավելի վաղ հաղորդել էինք, որ կասկածյալների թվում է ազգությամբ հայ Լյուդմիլա Բաղդիկյանը:
Այսօր FBI աշխատակիցները խուզարկություն են անցկացրել կասկածյալների հետ կապ ունեցող 7 բնակելի և ծառայողական հաստատություններում: Ֆիշենկոյի 5 բանկային հաշիվների վրա կալանք է դրված:
Հետաքննության տվյալներով՝ լրտեսական ցանցը սկսել է գործել 2008 թվից: Կասկածյակներն իրենց ներկայացրել են որպես քաղաքացիական ձեռնարկատերեր:
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ առևտրի նախարարությունը կասկածյալների հետ կապ ունեցող 165 արտասահմանյան ընկերությունների և անձանց արգելել է զբաղվել մի շարք ապրանքների արտահանմամբ:









































