Այսօր Եմենում շարունակվել են հակակառավարական ցույցերը, որոնք առավել մարդաշատ են լինում ուրբաթօրյա նամազից հետո:
Ըստ Reuters գործակալության` իշխանությունները հրթիռներ են արձակել հյուսիսային Եմենում բողոքի ելած շիա ցուցարարների ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է գործակալությունը՝ հղում կատարելով ցուցարարների ներկայացուցչին, հրթիռակոծման հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 7-ը վիրավորվել են: