ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Twitter-ի իր էջում շնորհավորել է կնոջը` Միշել Օբամային, ամուսնության 20-րդ տարելիցի կապակցությամբ:
«20 տարի առաջ ես ամուսնացա իմ կյանքի սիրո և լավագույն ընկերոջ հետ: Տարելիցդ շնորհավոր, Միշել»,- գրել է նախագահը: Բացի այդ Օբաման հրապարակել է իրենց հարսանեկան լուսանկարը:
Նախագահի տիկինը ևս շնորհավորել է նրան:
«Տարելիցդ շնորհավոր, Բարաք: Շնորհակալ եմ, որ ամեն օր դու շարունակում ես մնալ անհավանական գործընկեր, ընկեր և հայր: Ես սիրում եմ քեզ»,- գրել է նա:
Բարաք և Միշել Օբամաները ամուսնացել են 1992 թ. այս օրը: Նրան երկու դուստր ունեն:








































