Միջազգային համագործակցության ֆորումի բացման ժամանակ, որն անցկացվում է Միլանում, Մարիո Մոնտին հայտարարել է իր պաշտոնը թողնելու մասին:
«Մոտ ժամանակներս մենք կառավարությունը, և դրա հետ մեկտեղ, ավելի լավատես և խաղաղ երկիր կհանձնենք ուրշներին»,- հայտնել է նա:
Վարչապետը հույս է հայտնել, որ ապագայում իտալացիներին այլևս չեն բաժանի տարբեր քաղաքական հայացքները: Նրա կարծիքով, բաժանում պետք է լինի նրանց միջև, ովքեր վճարում կամ չեն վճարում հարկերը, որը և ապագայում ավելի կհամախմբի իտալացիներին:






































