1in.am-ը տեղեկացրել էր, որ Թուրքիայի հարավարևելյան Աքչաքալե քաղաքում հարևան Սիրիայի տարածքից ական է ընկել: Տեղեկացրել էինք, որ զոհվել է 5 մարդ: Թուրքական NTV հեռուստաալիքը` հղում անելով քաղաքի քաղաքապետին, հաղորդել է, որ զոհերի թիվն ավելացել է մեկով. վեց մարդ, այդ թվում` մեկ երեխա է զոհվել:
13 մարդ, այդ թվում` 3 ոստիկան, ծանր վնասվածքներ են ստացել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի կեսերին Աքչաքալեի տների վրա սիրիական տարածքից ականներ արդեն իսկ ընկել էին: Այն ժամանակ երեք մարդ էր վիրավորվել:










































