Լոս Անջելեսում վերականգնում են «Հոլիվուդ» հայտնի գրությունը, որը դարձել է քաղաքի խորհրդանիշերից մեկը: Ինչպես հայտնում է քաղաքային վարչակազմը, աշխատակիցները պետք է ամբողջությամբ հեռացնեն ներկը պողպատե տառերի վրայից, ապա նորից ներկեն սպիտակ գույնով: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Վերջին 35 տարում այսպիսի կապիտալ վերանորոգում առաջին անգամ է իրականացվում:
1923թ. բացված տառերով գրված է եղել Hollywood Land, 1943-ին Land բառը հանվել է, ու այն ստացել է ներկայիս տեսքը:












































